Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2020թ. մեկնարկած Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի (Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Տիգրան Մեծ պողոտա) հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է:
«Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով անմխիթար վիճակում գտնվող այգին բերվել է նոր տեսքի: Բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, ամրացվել է Գետառի հենապատը, ստեղծվել է հեծանվային ուղի, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հանգստի գոտին ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շուտով կտեղադրվեն լուսատուները և այն կսկսի գործել: Զբոսայգին կկահավորվի նաև նոր նստարաններով ու աղբամաններով:
Հարկ է նշել, որ հիմնովին վերակառուցվում է նաև ոռոգման համակարգը: 2 հա այգու տարածքը շուտով լիարժեք կոռոգվի»,-տեղեկացնում են քաղաքապետարանից:
Կարծիքներ