Ընթացող բանակցությունները վիժեցնելու իրենց տենչանքը այլեւս զսպելու կարիք չեն տեսնում այս վայփրկիչները. Հ. Գրիգորյան
Ընթացող բանակցությունները վիժեցնելու իրենց տենչանքը այլեւս զսպելու կարիք չեն տեսնում այս վայփրկիչները: Մի քանի օր առաջ սրանցից քոչարյանական նորաթուխ աշխուժակ նախկին մի մարզպետ հայտնում էր «իր տեղեկություններով» «վիրավորների տարհանման» մասին ստորագույն ստեր: Շարունակում է նույնը անել այսօր՝ կրկին տարածելով կասկածելի ծագման «տեղեկություններ»: Պետության համար բարդ այս շրջանում սրանց նմանների արածը չի տեղավորվում պարզապես կեղտոտ նախընտրական արշավի տրամաբանության մեջ: Սրանք հակապետական ու հակազգային գործունեության մրցույթ են կազմակերպել:
Շարունակե՛ք բացահայտվել, տիկնայք եւ պարոնայք, դրանից շահելու է միայն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը:
Կարծիքներ