Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան
Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք՝ ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ