Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր մարտական նավը
Իրանը ներկայացրել է երկու նոր ռազմանավ, այդ թվում ՝ իր ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով իրանական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը։
«Մակրան»-ը առաջավոր լողացող բազա է, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։
Երկրորդ նավը «Զերեհ» հրթիռային կորվետն է ։
Չորեքշաբթի՝ հունվարի 13-ին երկու նավերը պաշտոնապես սպառազինություն կստանան և կմասնակցեն Օմանի ծոցում իրանական ռազմածովային ուժերի «Էկտեդար» երկօրյա հրթիռային զորավարժություններին:
Ավելի վաղ նրանք բարեհաջող ընթացքային փորձարկումներ են անցել Մերձավոր և հեռավոր ծովային գոտիներում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադիի խոսքով ՝ առաջիկա տարիներին այդ դասերի մյուս նավերը կմտնեն գործողության մեջ:
Վարժանքները ղեկավարելու են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին:
Կարծիքներ