Արցախում նկատվում է սողունների ակտիվացում

Արցախում նկատվում է սողունների ակտիվացում

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է․

Այսօր՝ մայիսի 17-ին ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Արցախ թաղամասի բնակելի շենքում (Կամո 2-րդ նրբանցք) օձ է հայտնաբերել:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Որոնումների արդյունքում օձը հայտնաբերվել է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զգոն լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ նկատվում է սողունների ակտիվացում: