ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 387.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 421.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 4.88 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 484.27 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 104.26 դրամով և կազմել 25147.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 12.14 դրամով և կազմել 296.99 դրամ:
Կարծիքներ