Բարսելոնան պարտվեց Բավարիային և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

Բարսելոնան պարտվեց Բավարիային և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայացել են խմբային փուլի վերջին հանդիպումները։

«Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Բավարիայի» հետ և 0-3 հաշվով պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ խմբից։ Մյունխենցիներն ավելի վաղ ապահովել էին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։

Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել է Թոմաս Մյուլերը, իսկ առաջին կեսի վերջնամասում Լերոյ Սանեն փայլուն հարվածով կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Ջամալ Մուսիալան հաշիվը դարձրել է խոշոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում