Ստեփանակերտում դպրոցի ուսուցիչը մանկահասակ երեխաներին շահագործում է իր քաղաքական պիղծ նպատակների համար. Ալեքսանյան
Սարսուռով նայեցի, թե ինչպես էր Արցախում՝ Ստեփանակերտում երաժշտական դպրոցի ուսուցիչը մանկահասակ երեխաներին շահագործում իր քաղաքական պիղծ նպատակների համար։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ինչպես էր ստիպում նրանց զազրելի քաղաքական վանկարկումներ անել ու վրեժի երդում տալ։ Վրեժի՝ հայից։
Ինձ փոխանցեցին, որ ուսուցչուհու ազգանունը Քոչարյան է և նա ազգակցական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, երեխաներն էլ երաժշտական դպրոցի իր սաներն են (այս տեղեկությունը ամբողջությամբ ստուգված չէ, բայց հայտնողը վստահելի մարդ էր):
Ուզում եմ պարզ, հստակ, առանց այլևայլությունների ասել, որ դեպքը համարում եմ երեխաների էքսպլուատացիա և անբարոյականություն։
Հրավիրում եմ ՀՀ ՄԻՊ-ի, Արցախի ՄԻՊ-ի և պատկան գերատեսչությունների ուշադրությունը դեպքին և սպասում հստակ արձագանքի։
Տարիներ շարունակ խոսել, բարձրաձայնել ենք Ադրբեջանում մանկահասակ երեխաների շրջանում ատելության, հայատյացության քարոզի մասին ու հիմա նույնը տեսնել Արցախում՝ ուղղակի անթույլատրելի է։
Արցախցի մեր փոքրիկները պիտի զերծ լինեն ուսուցիչների այս տեսակ ոտնձգություններից։ Ո՞նց է հնարավոր այնքան փոքրոգի լինել, որ էս լույս երեխեքին ներքաշել էդ կեղտի մեջ»,- գրել է նա։
Կարծիքներ