Էական առաջընթաց է գրանցվել հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքներում. Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, հակամարտության ավարտի և գործնական խնդիրների լուծման գործընթացում էական դրական միջանկյալ արդյունքներ ենք արձանագրում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր է հասնել վերջնական պայմանավորվածությունների:
«Մենք ուրախ ենք, որ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի հիմնադիր նիստը: Հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում»,- հավելել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է նաև, որ էական առաջընթաց է գրանցվել փոխվարչապետների գլխավորությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում:
Լավրովն ընդգծել է, որ բանակցային գործընթացում դիտարկվում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած առաջարկները:
Կարծիքներ