Թմրամիջոց և արգելված իրեր՝ կալանավորված անձի ներքնակի տակից

Թմրամիջոց և արգելված իրեր՝ կալանավորված անձի ներքնակի տակից

2022 թվականի մարտի 16-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են իրականացրել պատժախցերից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատաորղական ծառայությունը:


Խուզարկության արդյունքում կալանավորված անձ Ռ.Մ.-ի ներքնակի տակից հայտնաբեվել է փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, ինչպես նաև ծխախոտի տուփի մեջ թաքցված wi-fi սարք և մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,33 գրամ քաշով բուսական զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում