Քուվեյթի նոր էմիրը երդվել է, այնուհետև վարչապետից ընդունել է կառավարության հրաժարականը

Քուվեյթի նոր էմիրը երդվել է, այնուհետև վարչապետից ընդունել է կառավարության հրաժարականը

Քուվեյթի նոր էմիր շեյխ Մեշալ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը երդում է տվել Ազգային ժողովի առջև և իր ելույթում քննադատել է օրենսդիրներին ու գործադիր իշխանությանը, իր խոսքով, «երկրի շահերը վնասելու համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երդմնակալությունից հետո շեյխ Մեշալը քննադատել է իշխանությունների որոշումը՝ տարբեր պաշտոնների այնպիսի մարդկանց նշանակելու համար, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում արդարադատության և արդարության «պարզագույն կանոններին»։ Նա նաև առարկել է մի քանի դատապարտյալների և ընդդիմադիր գործիչների համաներմանը։

Նոր էմիրը հայտարարել է, որ Քուվեյթը կպահպանի Պարսից ծոցում, տարածաշրջանում և միջազգային ասպարեզում իր հանձնառությունները։

Իր հերթին Քուվեյթի KUNA գործակալությունը հաղորդում է, որ երկրի վարչապետ շեյխ Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել նոր էմիրին։

83-ամյա շեյխ Մեշալը Քուվեյթի կառավարիչն էր իր խորթ եղբայր շեյխ Նավաֆի իշխանության օրոք՝ հաշվի առնելով վերջինիս վատ առողջական վիճակը։ Շեյխ Նավաֆը մահացել է դեկտեմբերի 16-ին։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում