Ատրճանակով զինված տղամարդը մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել․ ոստիկանները տեղում վնասազերծել են անձին
Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդ էր։ Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ