Ավստրալիան մտադիր է դեկտեմբերին մեղմացնել երկիր մուտքի սահմանափակումները
Ավստրալիան միջազգային ուղեւորությունները վերսկսելու եւ տնտեսությանն աջակցելու ուղղությամբ հետագա քայլերի շրջանակներում մտադիր Է դեկտեմբերի սկզբից այցագրերի օտարերկրյա պահառուներին թույլատրել մուտք գործել երկիր: Այդ մասին հայտարարել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
«Որակավորված աշխատողների եւ ուսանողների վերադարձն Ավստրալիա կարեւոր նշաձող Է (դեպի մինչքովիդյան ժամանակներ) վերադարձի մեր ճանապարհին»,-Մորիսոնը լրագրողներին ասել Է Կանբերայում: Ավստրալիան, փորձելով սահմանափակել կորոնավիրուսի տարածումը, 2020 թվականի մայիսին փակել Է միջազգային սահմանները եւ միայն թույլատրել սահմանափակ թվով քաղաքացիների ու մշտական բնակիչների մուտքը:
Վարչապետի խոսքով՝ պլանավորվում Է թույլատրել պատվաստում ստացած ուսանողների, աշխատանքային այցագրեր ունեցողների եւ փախստականների ժամանումը: Վերջին շաբաթներին կանոններն արդեն մեղմացվել են, Ավստրալիա մուտքը թույլատրվել Է երկրի քաղաքացիների ընտանիքի օտարերկրյա անդամներին:
Օտարերկրյա այն ուսանողների վերադարձը, որոնք Ավստրալիայի տնտեսությանը տարեկան շուրջ 35 միլիարդ ավստրալական դոլար (25 միլիարդ դոլար) են բերում, նաեւ լուրջ խթան կդառնա կրթության սեկտորի համար, նշում են դիտորդները:
Լոքդաունի խիստ կանոնները, այդ թվում՝ սահմանների փակմամբ, Ավստրալիային հաջողվել Է հասնել կորոնավիրուսով հիվանդացության ավելի ցածր ցուցանիշների, քան բազմաթիվ այլ երկրներում: Համավարակի ժամանակաշրջանում երկրում հայտնաբերվել Է COVID-19-ի մոտավորապես 200 հազար դեպք եւ 2 հազարից պակաս մահվան դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ