Կառավարությունը ՀՀ սահմանի հայ-վրացական հատվածի տեղամասում սահմանային նոր ներկայացուցիչ նշանակեց
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում է Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ:
Այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանը:
Ըստ որոշման հիմնավորման, կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 856-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, փոխգնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը, իսկ 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը:
Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի ՆՀ-264-Ա հրամանագրով Արման Մաքսիմի Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանով Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դաստիարակչական բաժանմունքի պետ:
«Հաշվի առնելով, որ հայ-վրացական պետական սահմանի Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի պահպանությունն իրականցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի կողմից, ուստի նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանին», - նշված է որոշման նախագծում:
Կարծիքներ