Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները
![Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները](https://freenews.am/uploads/images/image_750x_61ebd1fc169bd.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները:
Պուտինը Փաշինյանին է ներկայացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ռուսական անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքը:
Երկու երկրների ղեկավարների զրույցում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը:
Կարծիքներ