Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 22-ին և սեպտեմբերի 23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Մարզերում սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 6-10մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Արցախում սեպտեմբերի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների
Կարծիքներ