Ավստրիան կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը տարածաշրջանում լարվածության պատճառով
Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց և լքել երկիրը արդեն այնտեղ գտնվողների համար։
«Տարածաշրջանում առկա լարված իրավիճակի պատճառով առաջիկա օրերին կարող է ակնկալվել վտանգի բարձրացում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այս ֆոնին «Ավստրիական ավիաուղիներ»-ը մինչև ապրիլի 18-ը չեղարկել է թռիչքները դեպի Թեհրան։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քաղաքացիներին կոչ էր արել լքել Իրանը։
Կարծիքներ