Գիտնականները նախազգուշացրել են ապագայում սպասվող «անհավանական» շոգի մասին

Գիտնականները նախազգուշացրել են ապագայում սպասվող «անհավանական» շոգի մասին

Գիտնականները նախազգուշացրել են, որ Երկրի վրա շուտով անտանելի շոգ կլինի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց կլիմայական փոփոխությունների: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հավելելով, որ կանադական Լիթոն գյուղում վերջերս տարածաշրջանի համար աննախադեպ ջերմաստիճան է գրանցվել՝ 49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Աննախադեպ շոգն անտառային հրդեհների պատճառ է դարձել Կանադայում: Ռեկորդային ջերմաստիճանի հետևանքով ԱՄՆ-ում և Կանադայում հարյուրավոր մարդիկ են մահացել:

Մասնագետների կարծիքով՝ մոլորակը հատել է այն շեմը, որի ժամանակ ոչ մեծ տաքացումը կարող է հանգեցնել ջերմաստիճանի ծայրահեղ բաձրացման:

Գիտնականները վիճակագրական տվյալների ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ նման շոգը չափազանց հազվագյուտ երևույթ է տարածաշրջանի համար, որը տեղի է ունենում 1000 տարին մեկ անգամ: Փորձագետները վստահեցնում են, որ այն 150 անգամ ավելի հազվադեպ տեղի կունենար, եթե գլոբալ տաքացում չլիներ:

Նիդերլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Սյուկյե Ֆիլիպը մասնավորեցրել է, որ ապագայում նման շոգ եղանակ Երկրի վրա ավելի հաճախ կլինի, իսկ նախկինում դա «անհավանական» էր:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում