ՄՊՀ նախագահը և ՀԲ ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

ՄՊՀ նախագահը և ՀԲ ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարման հատվածի ղեկավար Անդրիան Ֆոզարդին: 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի և հանձնաժողովի միջև համագործակցության զարգացման հնավորությունները և առաջնահերթ ուղղություններ, մասնավորապես՝ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» շրջանակում իրականացվելիք աշխատանքները:
 
Գեղամ Գևորգյանը կարևորել է ծրագրի նախորդ փուլի ընթացքում իրականացված աշխատանքները, որի արդյունքում ամբողջությամբ թվայնացվել է հանձնաժողովի արխիվը, ստեղծվել է էլեկտրոնային e-compete համակարգը:
 
ՄՊՀ նախագահը նշել է, որ e-compete-ը շատ կարճ ժամանակում ցույց տվեց իր արդյունավետությունը, մասնավորապես՝ պետական համակարգի հետ թղթակցության 90 տոկոսն այս պահին իրականացվում է էլեկտրոնային եղանակով, համակենտրոնացումների շուրջ 45 տոկոսը, և հանձնաժողովն իր առջև խնդիր է դրել հանրային իրազեկումների միջոցով շարունակել ավելացնել համակարգից օգտվողների թիվը թե՛ տնտեսավարողների, և թե՛ սպառողների շրջանում:
 
Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություն՝ ՄՊՀ նախագահը, մասնավորապես, առանձնացրել է հանրային իրազեկումը և շահերի պաշտպանությունը հատկապես սպառողների շահերի պաշտպանության ոլորտում՝ հաշվի առնելով այս ուղղությամբ առաջիկայում սպասվող անելիքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում