Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը

Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը

Վրաստանի Ռուսթավի քաղաքում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում