Դեպի ՌԴ արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը. ՍԱՏՄ

Դեպի ՌԴ արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը. ՍԱՏՄ

Որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։

 

Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։ 

Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում