Թրամփն ինքն իրեն ամերիկացիների սիրելի և ամենահայրենասեր նախագահն է անվանել

Թրամփն ինքն իրեն ամերիկացիների սիրելի և ամենահայրենասեր նախագահն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում իր լուսանկարն է հրապարակել, որում պատկերված է բժշկական դիմակով, և վստահեցրել, որ ինքն ամենահայրենասեր և սիրելի նախագահն է: Այս մասին հայտնում է Известия-ն:

Դիմելով ամերիկացիներին, Թրամփը նկատել է, որ «չինական վարակի» դեմ պայքարում երկիրւ միավորվել է: Միևնույն ժամանակ, շատերը հայրենասիրական են համարում կորոնավիրուսի համավարակի պայմաններում դիմակ կրելը, եթե չի հաջողվում պահպանել սոցիալական հեռավորություն:

«Ոչ ոք առավել հայրենասեր չէ, քանի ես՝ ձեր սիրելի նախագահը»,- գրել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Թրամփը հրաժարվում էր կրել բժշկական դիմակ՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում իր կարգավիճակին: Նա դիմակով առաջին անգամ հայտնվել էր հուլիսի 12-ին:

   

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում