Մեծ Բրիտանիայում ձերբակալել են լցակայանում պատանդներ վերցրած տղամարդուն

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են լցակայանում պատանդներ վերցրած տղամարդուն

Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որն ավելի վաղ պատանդ էր վերցրել և վիրավորել էր լցակայանի տարածքում գտնվող խանութի աշխատակիցներին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ոստիկանությանը, զինված տղամարդը վնասվածքներ էր հասցրել խանութի աշխատակիցներին, որոնք թաքնվել էին անվտանգության սենյակում: Ավելի ուշ նրանցից մեկին հոսպիտալացրել են:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Հետաքննությունը տեղում շարունակվում է: Տուժածների թիվը չի նշվում: Հարձակման պատճառը դեռևս նույնպես անհայտ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում