Լոնդոնի կենտրոնում կտեղադրվի արքայազն Ֆիլիպի արձանը
Արքայազն Ֆիլիպի պատվին կտեղադրվի արձան Լոնդոնի Մել փողոցում. այդ գաղափարը ստացել է խորհրդարանականների միջկուսակցական հավանությունը, գրում է The Telegraph-ը:
Այդտեղ արդեն տեղադրված են թագուհի Ելիզավետայի, նրա մոր, ինչպես նաեւ վերջինիս ամուսնու՝ թագավոր Գեորգ VI-ի արձանները:
Պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը սատարել են Էդինբուրգի դքսի արձանը տեղադրելու գաղափարը:
Հաղորդվում է, որ վարչապետը համաձայն է այդ գաղափարի հետ, մինչդեռ լեյբորիստներից աղբյուրն ասել է, որ «արձանը համապատասխան հարգանքի տուրք է նրա ծառայության տարիների համար»:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ ապրիլի 9-ին, հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի 99-ամյա ամուսնու մահվան լուրը:
Կարծիքներ