Կալիֆոռնիայում ծնողների աչքի առաջ 4-ամյա հայ երեխայի են գնդակահարել

Կալիֆոռնիայում ծնողների աչքի առաջ 4-ամյա հայ երեխայի են գնդակահարել

Դեկտեմբերի 19-ին Կալիֆորնիայում ողբերգություն է տեղի ունեցել։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՀԺ-ն՝ գրում են ամերիկյան լրատվականները:

Նշվում է, որ 19:30-ի սահմաններում ընտանիքը ուղևորվել է Սիեռա Հայվեյ և Ջեյ Ուեսթ պողոտա՝ մթերային գնումներ կատարելու համար, երբ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետապնդել նրանց:

Երբ Գոռ Ադամյանի հայրը, կասկածելով սկսել է մեքենան դանդաղ վարել, հետապնդող վարորդը մոտեցել է մեքենային և սկսել կրակել: Գոռը, որը նստած էր հետևի նստատեղին, վիրավորվել է մարմնի վերին հատվածում արձակված կրակոցից: Նրա հայրն ու մայրը, ովքեր մեքենայում էին, նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալել են 29-ամյա Բայրոն Բերխարտին:

Նա ութ կրակոց է արձակել մեքենայի մեջ։ Հանցագործը դատարանի առաջ կկանգնի հունվարի 22-ին: Եթե մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում