Եթե փաստաթուղթը հակահայկական է, ապա ինչու եք տողերը թաքցնում․ Փաշինյան

Եթե փաստաթուղթը հակահայկական է, ապա ինչու եք տողերը թաքցնում․ Փաշինյան

Համացանցում հրապարակում է թուղթ, որի կեսից շատը սևով փակված է, և դա ներկայացնում է որպես ապացույց, թե Հայաստանի Կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Եթե այդպես է, ինչու եք տողերը թաքցնում։ Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, ես չեմ կարող որակել։ Անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած փաստաթղթին՝ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա համոզմաբ՝ գաղտնի այդ տեղեկատվությունը արտահոսում է Ադրբեջանից։

«Պետք է վերլուծել, թե այդ փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում։ Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը Ադրբեջանն է։ Բոլոր խոսակցությունները եռակողմ են՝ ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան»։

Փաշինյանը վստահեցրեց, որ կա նման փաստաթուղթ և այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։

«Մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական պայմանավորվածություններ, ոայդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եվ եթե Ադրբեջանը իրագործի նշված պայմանները, ապա, այո, ես ստորագրելու եմ այդ փաստաթուղթը»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում