Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմումը է ներկայացրել։ 

Համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Գաբրիելյանից հետո ցուցակում հաջորդը Արշակ Օրդուխանյանն է։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։

Նշենք՝ վերջինս «Զինառ» ՓԲԸ-ի ղեկավարն է։ 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյաննէլ արդեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում