Կաթնամթերքն էժանացել է
Մի շարք ապրանքներ էժանացել են:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4 % գնանկում:
Ձվի գինը 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ նվազել է 19.2 %-ով, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 5.1 %-ով: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2 % գնանկում:
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում: 2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում
Կարծիքներ