Իդլիբում ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ջիհադիստների բազաներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նախօրեին նոր հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանի վրա՝ Իդլիբի հարավային ծայրամասերում թիրախավորելով ջիհադականների բազաները, գրում է almasdarnews.com-ը։
Իդլիբի նահանգից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդատիեզերական ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Ջեբել Ազ Զավիա շրջանի վրայով՝ ջիհադիստների թիրախները բացահայտելու համար:
Հետախուզական թռիչքներից հետո ռուսական օդատիեզերական ուժերը ռմբակոծել են ջիհադիստների ռազմակայանները և թաքստոցները։
Մինչ այդ ռուսական օդատիեզերական ուժերը ջախջախիչ հարվածներ էին հասցրել Իդլիբի հյուսիսային շրջանում գտնվող «Ֆայլակ աշ Շամ» մարզումային ճամբարին, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 100 զինյալ։
Կարծիքներ