ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Ուկրաինան հայտարարել «ՆԱՏՕ պլյուս» երկիր
Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ մտադիր են ներկայացնել օրինագիծ՝ Ուկրաինան «ՆԱՏՕ-պլյուս» երկիր հռչակելու և Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող պետություն հայտարարելու նպատակահարմարությունը ստուգելու մասին, հայտնում է golosameriki.com-ը։
«Դիվանագիտությունը հաջողության քիչ շանսեր ունի, քանի դեռ դրան չեն մոտենում ուժի դիրքերից», - ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական Մայքլ Մաքքոլը, որն օրինագծի գլխավոր հովանավորն է:
«Վլադիմիր Պուտինը պետք է հաշվի առնի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության գոտու վերականգնումը և թույլ չի տա հրաժարում Ուկրաինայից ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մեր մյուս դաշնակիցներից ու ՆԱՏՕ-ի գործընկերներից»,- հավելել է նա։
Օրինագիծն Ուկրաինային կտրամադրի ռազմական և դիվանագիտական աջակցություն: Օրինագիծը սահմանում է Ուկրաինան որպես «ՆԱՏՕ-պլյուս» երկիր, ինչը թույլ կտա արագ քննարկել ԱՄՆ-ի որոշ պաշտպանական ապրանքների և ծառայությունների վաճառքը Կիևին:
Բացի այդ, օրինագիծը նախատեսում է 155 միլիոն դոլար հատկացնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ 2022 թվականին նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսական ապատեղեկատվության և տեղեկատվական գործողությունների դեմ պայքարելու համար։
Կարծիքներ