Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
Ադրբեջանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիսում հայտարարել է քվեարկության մեկնարկի մասին։
Հանրապետությունում 6 մլն 478 հազար 623 ընտրողների մասնակցության համար ձևավորվել է 6 հազար 537 ընտրատեղամաս, որից 6 հազաև 319-ը՝ մշտական, 218-ը՝ ժամանակավոր։
Ադրբեջանն ընտրություններ է կազմակերպել նաև Ղարաբաղի բռնազավթված տարածքներում։ Ամբողջ Ղարաբաղում 26 ընտրատեղամաս է բացվել, քվեարկելու է ավելի քան 23 հազար ընտրող, որի մեծ մասը զինվորականներ են և բռնազավթված տարածքներում վերջերս բնակեցված անձինք:
Ադրբեջանի նախագահական ընտրություններին ավելի քան 23 հազար Ադրբեջանի քաղաքացիների քվեարկելու համար 37 երկրի ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսություններում ստեղծվել է 49 ընտրատեղամաս։
Քվեարկությունն ավարտվելու է ժամը 19:00-ին։
Քվեարկության ընթացքի և ընտրողների մասնակցության մասին նախնական տեղեկատվություն կտրամադրվի ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին:
Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու.
- Իլհամ Ալիև - նախագահի թեկնածու «Ենի Ազերբայջան» կուսակցությունից,
- Զահիդ Օրուջ - ինքնաառաջադրված,
- Ռազի Նուրուլլաև - նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցությունից;
- Ֆազիլ Մուստաֆա - նախագահի թեկնածու «Մեծ Արարում» Կուսակցությունից,
- Էլշադ Մուսաև - նախագահի թեկնածու «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից;
- Գուդրաթ Հասանգուլիև - նախագահի թեկնածու «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից,
-Ֆուադ Ալիև- ինքնառաջադրված:
Ընտրված նախագահի լիազորությունների ժամկետը կկազմի 7 տարի։
Կարծիքներ