Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՀՀ եւ ՌԴ առաջնորդների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ընդամենը ՌԴ սահմանապահների դուրսբերումը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք մարզերից։
Կարծիքներ