Հունաստան են ուղեւորվում նորվեգացի մասնագետների երկու բրիգադներ անտառային հրդեհների մարման համար
Նորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ Է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պարքրում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում Է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նորվեգական հրշեջ բրիգադները հույն գործընկերներին կօգնեն հրդեհների մարման գործում, ինչպես նաեւ փորձի փոխանակում կկատարեն նրանց հետ»,- ասված Է տեքստում: Խոշոր բնական հրդեհ Է բռնկել Աթենքի արվարձանում: Դրա մարմամբ զբաղվում են 485 հրշեջներ 120 ավտոմոբիլներով: Երկու օրում այրվել են Էլեկտրահաղորդման մի քանի ենթակայաններ, 120 հաղորդագծի աշտարակային հենարաններ եւ մի քանի կիլոմետր մալուխ: Վտանգավոր շրջաններից տարհանվել Է 600 մարդ, առանց լույսի են մնացել 5 հազար ձեռնարկություններ եւ տնային տնտեսություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :
Կարծիքներ