Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ
Բժիշկներն Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը «հանդիպում է հազվադեպ» և «չունի կլինիկական կամ էպիդեմիական նշանակություն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Հայտնաբերվել է կորոնավիրուսի իսրայելական շտամ, որը հանդիպում է հազվադեպ և չունի կլինիկական և էպիդեմիական նշանակություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության, իսրայելական շտամը չի առաջացնում ինֆեկցիայի տարածման աճի տեմպ, չի բերում հիվանդության ծանր վիճակի և չի ազդում պատվաստանյութի արդյունավետության վրա:
Կարծիքներ