Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորականի նկատմամբ գործ են հարուցում թմրանյութերի մաքսանենգության համար
Ճապոնիայի ոստիկանությունը դատախազությանն Է հանձնել փաստաթղթեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանի զինծառայողի նկատմամբ քերական գործ հարուցելու համար՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով: Ավելի վաղ նույնպիսի խնդրանքով դիմել Է տեղի մաքսատունը, որն առգրավել Է ապօրինի բեռը, հունվարի 28-ին հայտնել Է Кyodo լրատվական գործակալությունը:
Զինծառայողը, որի անունը չեն հայտնում, 2020 թվականին ԱՄՆ-ից իր ճապոնացի ծանոթուհու հասցեով ուղարկել Է ծանրոց՝ հեղուկ թմրանյութով: Այն առգրավել Է մաքսատունը: Ճապոնացի ծանոթուհին հավաստիացնում Է, որ չի իմացել ծանրոցի պարունակության մասին: Քրեական գործի հարուցումից հետո Ճապոնիայի իշխանությունները կպահանջեն զինծառայողի հանձնումը հետաքննություն անցկացնելու համար: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանը գտնվում Է Ճապոնիայի Կյուսյու կղզու հյուսիս - արեւմուտքում: Այնտեղ Է գտնվում հինգ դեսանտային նավերից բաղկացած խումբը՝ America հարվածային նավի գլխավորությամբ, նավ, որի ջրատարողությունը 45 հազար տոննա Է: Այն կարողԷ կրել ուղղաթիռներ, դեսանտային կոնվերտոպլաններ կամ 20 մարտական ինքնաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ