Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը Լիտվայում կհանդիպի Բալթյան երկրների գործընկերների հետ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը Լիտվայում կհանդիպի Բալթյան երկրների գործընկերների հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հինգշաբթի կայցելի Լիտվա, որտեղ Բալթյան երկրների իր գործընկերների հետ կքննարկի Ուկրաինային աջակցությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է այցի նախօրեին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք ամրապնդում ենք ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները մեր բալթյան դաշնակիցների հետ միասին: Մենք Ուկրաինային տրամադրում ենք տնտեսական և պաշտպանական աջակցություն, ինչպես նաև շտապ հումանիտար օգնություն ենք ուղարկում», - ասվում է Թրասի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:

Նշվում է, որ Թրուսը կհանդիպի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներ Էդգարս Ռինկևիչսի, Գաբրիելիուս Լանդսբերգիսի և Եվա-Մարիա Լիիմետսի հետ՝ համապատասխանաբար քննարկելու «Ուկրաինային օգնություն տրամադրելու և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու կարևորությունը»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում