Հոնդուրասի ֆուտբոլիստները պատրաստ չեն եղել -20 աստիճան ցրտին
Աշխարհի առաջնության ընտրական փուլի ԱՄՆ-Հոնդուրաս հանդիպումն անցկացվել է -16 աստիճանի պայմաններում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Մինեսոտայում ԱՄՆ-ն հյուրընկալ էր Հոնդուրասին: Հանդիպման մեկնարկի պահին ջերմաչափը ցույց է տվել -20 աստիճան։ Այնուհետև այն նահանջել և հասել է -16-ի։
Հոնդուրասի ֆուտբոլիստները պատրաստ չեն եղել նման պայմաններին, ինչի արդյունքում նրանց համար ավելի դժվար է եղել: Վերջիններս առաջին խաղակեսից հետո ստիպված փոխարինել են դարպասապահ Լուիս Լոպեսին, որը հիպոթերմային` ցրտահարության ախտանիշներ է ունեցել:
Ֆուտբոլիստներից շատերը հատուկ դիմակներով են դուրս եկել խաղադաշտ:
Արդյունքում հանդիպումն ավարտվել 3:0 հաշվով` ամերիկացիների օգտին:
Կարծիքներ