Արգենտինայում կոկաինի թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի
Բուենոս Այրեսի արվարձաններում կոկաինի թունավորման հետևանքով առնվազն 23 մարդ է մահացել, 84-ը հոսպիտալացվել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը ։ Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին։
Բուենոս Այրեսի նահանգի առողջապահության նախարար Նիկոլաս Կրեպլաքի խոսքերով, շրջանի հիվանդանոցներում գրանցվել է ավելի քան 200 բողոք՝ կոկաին օգտագործելուց հետո, որն իբր խառնվել է մեկ այլ նյութի հետ։
Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Բուենոս Այրեսի մի քանի արվարձանների հիվանդանոցները զանգվածաբար ընդունում են կոկաին օգտագործելուց հետո ծանր թունավորման ախտանիշներով մարդկանց։ Նախնական տվյալներով՝ բոլոր թունավորվածները թմրանյութ են գնել մեկ վայրից։ Կոկաինի վաճառքին առնչություն ունենալու կասկածանքով ութ մարդ է ձերբակալվել։
Կարծիքներ