ԵԱՏՄ-ի անդամ երկրների ԱԱՊ-ները խնդրում են համատեղ արտադրությունների օժանդակման մեխանիզմ ներդնել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը) Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) ղեկավարները խնդրում են ներդնել համատեղ արտադրված արտադրանքի թողարկման նախագծերի օժանդակման մեխանիզմ: Այդ մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովին հղած՝ նրանց կոլեկտիվ նամակում. փաստաթղթի իսկությունը ՏԱՍՍ-ին հավաստել Է Ռուսաստանի ԱԱՊ-ի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
«Ներկայումս ԵԱՏՄ-ի պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ ստեղծել են լայնածավալ պայմանագրա-իրավական բազա, որն անհրաժեշտ Է ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկությունների կողմից համատեղ արտադրված արտադրանքի թողարկման նախագծերի օժանդակման մեխանիզմի ներդրման համար: Ըստ որում մինչեւ այժմ օժանդակման այդպիսի մեխանիզմներ չեն կիրառվում: Ընթացիկ իրավիճակում (կապված կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հետ – ծանոթ. խմբ.) կոոպերացիոն նախագծերի օժանդակման միջոցներն Էակապես դրական ազդեցություն կգործեն ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկությունների վիճակի վրա»,- ասված Է նամակում:
Ուղերձի հեղինակների կարծիքով՝ ձեռնարկությունների կողմից օժանդակման առավել պահանջված միջոցների թվին Է պատկանում համատեղ արտադրվող արտադրանքի թողակման գիտահետազոտական եւ փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների սուբսիդավորումը, այդ թվում կապված հաստոցների եւ սարքավորանքի գնման հետ, ներառյալ դրանց ֆինանսական վարձակալումը (լիզինգ), արտադրության տեխնոլոգիական նախապատրաստումը եւ արտադրանքի սերիական խմբաքանակի թողարկումը շուկա, համատեղ արտադրության վայր համալրող մասերի փոխադրման սուբսիդավորումը, ինչպես նաեւ սուբսիդիայի ներդրումը ԵԱՏՄ-ի երկրների շուկաներում համատեղ արտադրված արտադրանքի գնորդին զեղչի տրամարդման համար:
Նրանք կարծում են, որ «անհրաժեշտ Է մշակել երրորդ երկրների շուկաներ համատեղ արտադված արտադրանքի առաջշարժման մեխանիզմներ»:
Այդ թվում նախատեսել արտահանական վարկերի տոկոսադրույքների մի մասի փոխհատուցում, երրորդ երկրների ցուցահանդեսներին համատեղ արտադրված արտադրանքի մասնակցության ծախսերի համաֆինանսավորում, անհատույց հիման վրա երրորդ երկրների շուկաներ դուրս գալու կոնսուլտացիոն ծառայությունների տրամադրում, երրորդ երկրների տարածքում ԵԱՏՄ-ի անդամ երկու կամ ավելի պետությունների ձեռնարկությունների մասնացությամբ ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորում, նշված Է փաստաթղթում:
«Օժանդակման համատեղ մեխանիզների ներդրման նպատակով առաջարկում ենք այդ թվում գործի դնել Զարգացման եվրասիական բանկի ընթացիկ միջոցները՝ ապահովելով ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորում (տարեկան 1 տոկոսից ոչ ավելի չափով)»,- նշված Է նամակում: Պալատների ղեկավարները խնդրում են պաշտպանել առաջարկությունները եւ համատեղ աշխատանք նախաձեռնել կողմերի հետ:
Կարծիքներ