Վիրավոր զինվորների համար իրականացվող «Հարմար տուն» ծրագրին միացավ Veterans of Armenia-ն
Վիրավոր զինվորների համար իրականացվող «Հարմար տուն» ծրագրին միացավ
Մեր վիրավոր զինվորները կապրեն հարմար կենցաղային պայմաններում Veterans of Armenia-ի մեր ընկերների հովանավորությամբ «Հարմար տուն» ծրագրի շրջանակում նորոգելու և վիրավոր զինվորների կարիքներին ենք համապատասխանեցնելու նրանց բնակարաններն ու տները:
Փայտաշեն զուգարանները կփոխարինվեն տան ներսում կառուցված սանհանգույցներով, առկա սանհանգույցները կնորոգվեն, կկառուցվեն թեքահարթակներ, կմեծացվեն մուտքի և տան ներսի դռների շրջանակները... կարվի ամեն ինչ, որպեսզի մեր տղաների կենցաղը լինի հարմարավետ, բարձրանա նրանք կյանքի որակը: Մեղրիից մինչև Լոռի, Գյումրիից մինչև Մարտակերտ. ծրագիրը կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող տղաների համար:
Ծրագրի մեկնարկին աշխատանքներ կկատարվեն 50 ծանր վիրավորում ունեցող զինվորի տանը:
Կարծիքներ