Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից ՀՀ վարչապետի  և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ըստ Կոմիտեի՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնԵրի համաձայն՝ Գ. Իսաղուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով: 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում