2020-ի Օլիմպիական խաղերում օտարերկրյա պատվիրակությունների թվաքանակը կարող են կրճատել մինչեւ 41 հազար
Տոկիոյի ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն մտադիր Է օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թվաքանակը, որոնք մրցումների են ժամանելու արտասահմանից, կճատել մինչեւ 41 հազար:
Հունիսի 18-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում Է, որ մայիսին նրանց կանխատեսվող առավելագույն թվաքանակը կազմել Էր 59 հազար: Ըստ որում մինչեւ Տոկիոյի Օլիմպական խաղերի հետաձգումը կազմակերպիչները նկատի Էին առել, որ պատվիրակությունների կազմում Ճապոնիա կժամանի շուրջ141 հազար մարդ:
Հունիսի 4-ին NHK հեռուստաալքը տեղեկացրել Էր, որ Խաղերի կազմակերպիչները պլանավորում են անհրաժեշտության դեպքում օտարերկրացների առավելագույն թվաքանակը, որոնք կուղեկցեն արտասահմանյան պետությունների ղեկավարներին, ավելացնել 12-ից մինչեւ 40:
Տոկիոյոմ Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:
Հմավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչնեը վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարեկրացի մարզասերների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ