Կրկին քրեական գործ է հարուցվել Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ

Կրկին քրեական գործ է հարուցվել Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է իր «Ժանտախտի գիշերներ» վերպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու համար՝ գրում է Ermenihaber-ը:

Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանում:

Գործը քննող դատախազությունը, սակայն, կարճել էր այն՝ պատճառաբանելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:

Որոշումը բողոքարկվել է, և բողոքը քննող դատարանն այս անգամ եկել է այն եզրակացության, որ գրքի որոշ հատվածներում, այնուամենայնիվ, կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել:

Օրհան Փամուքը չի ընդունել իր դեմ մեղադրանքները՝ շեշտելով, որ վեպում Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաև թուրքական դրոշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում