Թայվանի ափերի մոտ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կիրակի օրը Թայվանի արևելյան ափին տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տայտունգ քաղաքից 32,2 կմ հյուսիս-արևելք։ Հուալիեն և Թայտունգ շրջաններում գետնի թրթռումները զգացվել են։ Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ երկու տեկտոնական թիթեղների՝ այսպես կոչված, ֆիլիպինյան և եվրասիական թիթեղների միացման վայրում: Կղզու արևելյան հատվածը համարվում է Ասիայի ամենավտանգավոր սեյսմիկ տարածքներից մեկը։
Կարծիքներ