Սահմանափակ խմբերի սոցիալական խնդիրներ հարթելով՝ մենք քայլ-քայլ ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում․ Նիկոլ Փաշինյան

Սահմանափակ խմբերի սոցիալական խնդիրներ հարթելով՝ մենք քայլ-քայլ ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստին քննարկվում էր դատավորների թոշակի բարձրացման հարցը։

Անդրադառնալով քաղաքացիների թոշակները բարձրացնելուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Ինչու՞ Կառավարությունը այսքան շահագրգռված չէ քաղաքացիների թոշակները ևս բարձրացնել, ինչպես շահառուների որոշակի խմբի։ Կներեք բառի համար, բայց պետք է խոստովանեմ, որ այստեղ կա նաև տեխնիկական պատճառ։ Մի բան է շահառուների 2000 հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը և մեկ այլ բան է քաղաքացիների 500-600 հազար հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը։ Պետք է հասկանանք, որ ծախսերի համախառն համադրությունն անհամեմատելի է»։

«Բայց նաև ավելի սահմանափակ խմբերի սոցիալական խնդիրներ լուծելով՝ մենք նաև քայլ-քայլ փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»,-նշեց վարչապետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում