Մահվան ելքով ավտովթար. տեսանյութ
2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա
բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան
ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով
համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և
շրջվել: Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները
տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության
չգալով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ
հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=DbDTZece_Qo
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը
համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծիքներ