Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում զինծառայող է վիրավորվել․ կյանքին վտանգ չի սպառնում
Հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։
Այս մասին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ