Ադրբեջանական ԶՈՒ-ն այս ընթացքում գրեթե ողջ զինանոցը կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական զինված ուժերն ու սահմանապահ ծառայությունը երրորդ բանակային կորպուսում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ Ադրբեջանը կիրառել է բոլոր տրամաչափերի զենքերը, գնդացիրները, ականանետերը, նռնականետերը, տանկերը, հրետանային միջոցները:
«Հարվածային դրոններից մեկն առաջին անգամ ենք մենք տեսնում, քանի որ մինչ այդ կիրառվել են այլ տեսակի ԱԹՍ-ներ: Հավանաբար այս տեսակը սահմանապահ ծառայությանն է կամ նոր համալրված տեսակ է»,-ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն:
Կարծիքներ