ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 387.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 430.63 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.50 դրամով և կազմել 510.82 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 359.59 դրամով և կազմել 32055.99 դրամ: Արծաթի գինն աճել է 14.90 դրամով և կազմել 373.02 դրամ:
Կարծիքներ