Ռոնալդուն որոշել է կարիերան ավարտել «Սպորտինգում»

Ռոնալդուն որոշել է կարիերան ավարտել «Սպորտինգում»

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի երկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:

Ինչպես հայտնում է caras.sapo.pt-ն, Կրիշտիանուն չի հեռանա «Յուվենտուսից» առաջիկա երկու տրանսֆերային պատուհաններում:

Ռոնալդուն որոշել է կարիերան ավարտել «Սպորտինգում», որի սանն է: 2022 թվականին, երբ Կրիշտիանուի պայմանագիրն ավարտվի «Յուվենտուսի» հետ, նա մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սպորտինգ», որտեղ կանցկացնի 2 մրցաշրջան ու կավարտի կարիերան:

Նշվում է, որ «Ռեալը» հետաքրքրված չէ Ռոնալդուի վերադարձով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ հարձակվողին վճարել այն աշխատավարձը, որը կցանկանար նա ստանալ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 1997-ից 2002 թվականներին խաղացել է «Սպորտինգի» երիտասարդական թիմում: Դրանից հետո նա մեկ մրցաշրջան անցկացրել է այդ ակումբի առաջին թիմում, իսկ 2003-ի ամռանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում